воскресенье, 25 декабря 2011 г.

ՊԵՊԵ. ««ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴԸ» ՉԻ ՆԱԽԱՆՁՈՒՄ ՈՉ ՄԻ ԹԻՄԻ»

«Ռեալ Մադրիդի» կենտրոնական պաշտպան Պեպեն վստահաբար հայտարարել է, որ իր թիմը չի նախանձում որևէ այլ ակումբի, քանի որ ինքը կարծում է, որ «Սանտիագո Բեռնաբեուում» զգացողությունները լավագույնն են աշխարհում:
Խնդիրը կայանում է նրանում, որ «Բարսելոնայի» պաշտպաններից մեկը, ավելի կոնկրետ՝ Դանի Ալվեշը, վերջերս ասել է, որ «Ռեալը» նախանձով է լցված կատալոնական ակումբի նկատմամբ՝ հաշվի առնելով Ժոզե Մոուրինյոյի՝ Աշխարհի ակումբային առաջնությունից հետո արած արտահայտությունները: Մոուրինյոն կատալանների խաղը «Սանթոսի» դեմ վերագրել է՝ «ոչ ավելին, քան մի փոքրիկ խաղ»:
Պեպեն իր հերթին «հակահարված» է հասցրել Ալվեշին՝ ասելով, որ «Մադրիդը» չափազանց մեծ է այլ թիմերին նախանձելու համար:
«Նախա՞նձ. մենք չենք նախանձում որևէ ակումբի. մեր թիմը լավագույնն է աշխարհում,- մեջբերում ենք Պեպեի խոսքերից:- «Ռեալ Մադրիդը» աշխարհի լավագույն ակումբն է, և անհնար է նախանձել մեկ այլ թիմի»:
Հավելենք նաև, որ «Ռեալն» այժմ առաջատար է Լա լիգայում՝ երեք միավորով գերազանցելով «Բարսելոնային»:

Комментариев нет:

Отправить комментарий