воскресенье, 25 декабря 2011 г.

ԿԱԿԱ. ««ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԱՆՊԱՐՏԵԼԻ ՉԷ»

Կական Band Sports-ի հետ ուրբաթ օրը կայացած զրույցում նշել է, որ «Բարսելոնան» անհաղթ չէ՝ որպես օրինակ բերելով անցյալ Copa del Rey-ի կամ Արքայական գավաթի խաղը:
««Բարսելոնան» անպարտելի չէ. մենք հաղթեցինք նրանց Copa del Rey-ի եզրափակչում ու ապացուցեցինք դա»,- ասել է բրազիլացի կիսապաշտպանը:
Սակայն, չնայած իր այդ արտահայտությանը, Կական ընդունում է, որ «Բարսելոնան» ամենաուժեղ հակառակորդն է, որին երբևէ հանդիպել է:
«Ես կարծում եմ՝ նրանք են ամենաուժեղ մրցակիցը, մենք նրանց հետ բազմիցս խաղացել ենք: Բացի այդ Մեսսիի վստահությունը շատ մեծ ազդեցություն է ունենում նրանց խաղի վրա»,- ավելացրել է Կական:
Բրազիլացուն նաև հարցրել են, թե Մեսսի-Ռոնալդու զույգից ով է ավելի լավը, և նա մի փոքր առավելություն է տվել պորտուգալացուն:
«Ռոնալդուն ներկայումս ավելի բարձր մակարդակի վրա է, և Դուք կարող եք ասել, որ նա կայուն խաղացող է,- շարունակել է Կական:- Մեսսին ունի իր առանձնահատկությունները, բայց Ռոնալդուն հասունացած, կայուն խաղացող է. նա կարող է խփել ևˊ ձախով, ևˊ աջով, ևˊ գլխով...»
Հավելենք նաև, որ «Ռեալն» այժմ Լա լիգայի առաջին հորիզոնականում է՝ ետ թողնելով «Բարսելոնային» երեք միավորով:

Комментариев нет:

Отправить комментарий