Copa del Rey-ի 1/16-րդ եզրափակչի խաղը ցույց տվեց, որ 1/8-րդ եզրափակչում «Ռեալ Մադրիդը» կհանդիպի իր նախկին մարզչի ներկայիս թիմին՝ «Մալագային»: Իսկ ահա հատկանշական է, որ այս թիմին էլ հաղթելու դեպքում «Ռեալի» մրցակիցը 1/4-րդ եզրափակչում կամ կիսաեզրափակչում կլինի «Բարսելոնան», եթե իհարկե իր հերթին հաղթի իր մրցակցին:
Կասիլյասը կարծում է, որ «Մալագան» բարդ թիմ է, ու իրենց համար շատ դժվար կլինի կրկնել առաջնությունում նրանց նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակը:
««Մալագան» բարդ մրցակից է, նրանք լավ թիմ են, եթե մենք ուզում ենք անցնել առաջ, ապա պետք է գերազանց խաղ խաղանք «Բեռնաբեուում»»,- գրել է Կասիլյասն իր Facebook-ի էջին:
«Լա լիգայում մեզ հաջողվել է հաղթել այս թիմին այնպիսի հաշվով, որին, հաստատ, «Մալագան» արժանի չէ: Սա կլինի գեղեցիկ մրցավեճ»:
Առաջին խաղը կկայանա հունվարի չորսին, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց: